Ալեգրի. Պյանիչը կբարելավի Յուվենտուսի խաղը

20:52 15.06.2016

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ընդգծել է, որ թիմի նորեկ, կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն այն միակ ֆուտբոլիստներից մեկն է, ով ի զորու է հզորացնել թիմը:

««Յուվենտուս» է տեղափոխվել մեծագույն ֆուտբոլիստ: Նրա հետ մենք ավելի հզոր կլինենք: Պյանիչը մեծ օգուտ կտա մեր թիմին եւ կբարձրացնի մեր խաղի որակը»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ 26-ամյա բոսնիացի կիսապաշտպանը «Ռոմայից» «Յուվենտուս» է տեղափոխվել 38 մլն եվրոյի դիմաց:
 

Share |

Լրահոս

Loading...