Ռեալի կիսապաշտպանը կտեղափոխվի Ռոմա

13:22 15.06.2016

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու իտալական «Ռոմայում»,- տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը:
 
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանը հռոմեացիների կազմում է հանդես գալու վարձավճարով: «Գայլերի» մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին կմեկնի Մադրիդ, որպեսզի համաձայնեցի ֆուտբոլիստի վարձակալության պայմանները:
Կովաչիչը «Ռեալ» է տեղափոխվել 2015 թվականին Միլանի «Ինտերից»:
 
Իսպանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 25 խաղում նա դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

 

Share |

Լրահոս

Loading...