Միկայի ֆուտբոլիստը տեղափոխվել է Գանձասար Կապան

15:15 16.06.2016

«Գանձասար Կապանը» նախապատրաստական փուլում 1-ին համալրումն է ունեցել:

Կապանցիներին է միացել «Միկայի» պաշտպան Աշոտ Կարապետյանը:

23-ամյա ֆուտբոլիստի հետ «Գանձասար Կապանը» մեկ տարվա պայմանագիր է ստորագրել,- հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ նախկինում Կարապետյանը հանդես է եկել նաև «Ուլիսում»:

Share |

Լրահոս

Loading...