Էրեբունին կմասնակցի Առաջին խմբի առաջնությանը

19:28 17.06.2016

Հայաստանի Առաջին խմբի 2016/17թթ. առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել Երեւանի «Էրեբունին»:
 
 Armsport.am-ին հայտնի դարձավ, որ թիմը ստեղծվել է Էրեբունի համայնքում գործող ֆուտբոլային դպրոցի բազայի վրա: 
 
«Էրեբունին» գլխավորելու է փորձառու մասնագետ Սեւադա Արզումանյանը, ում գլխավորությամբ «Ուլիսը» ժամանակին դարձել է Հայաստանի չեմպիոն: Ակումբի գործադիր տնօրենն է լինելու Գագիկ Գալստյանը, ով եւս հայտնի է «Ուլիսում» ունեցած գործունեությամբ: Ակումբի նախագահն է լինելու Տիգրան Այվազյանը: 
 
Ավելացնենք, որ Էրեբունու ֆուտբոլային դպրոցը հարուստ պատմություն ունի եւ ժամանակին Բարձրագույն խմբում հաջողությամբ հանդես է եկել «Էրեբունի ՀՄՄ»-ն:
Share |

Լրահոս