Եվրո-2016. Բելգիան վստահ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ (լուսանկարներ, տեսանյութ)

00:50 27.06.2016

Եվրոպայի 2016թ. առաջնության 1/8 եզրափակչում Հունգարիայի ընտրանին «Մունիսիպալ» մարզադաշտում ընդունեց Բելգիայի հավաքականին:

Բելգիայի ընտրանին հաշիվը բացեց առաջին խաղակեսի սկզբնամասում: 10-րդ րոպեին Կեւին Դե Բրույնեի իրացրած տուգանային հարվածից հետո Տոբի Ալդերվեյրելդը գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ:

Խաղի հաշիվը կրկնապատկվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում: Փոխարինման դուրս եկած Միչի Բատշուային 2 րոպե անց Էդեն Ազարի փոխանցումից հետո գնդակն ուղարկեց Գաբոր Կիրայի պաշտպանած դարպասը:

Երկրորդ գնդակից հետո ոգեւորված բելգիացիների հերթական գրոհը նույնպես ավարտվեց հաջողությամբ: Կրկին աչքի ընկավ Էդեն Ազարը, այս անգամ փայլուն անցումով եւ գեղեցիկ գոլով:

Խաղավարտից րոպեներ առաջ հաշիվը խոշոր դարձրեց Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն: Այսպիսով, փայլուն հաղթանակ տարած բելգիացիները դուրս եկան Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչ:

Հավելենք, որ մրցաշարի1/4 եզրափակչում Բելգիայի ընտրանին ուժերը կչափի Ուելսի հավաքականի հետ:

Մրցող թիմերը խաղադաշտ դուրս եկան հետեւյալ մեկնարկային կազմերով.

Հունգարիա - Կիրայ, Լոնգ, Կադար, Ջուջակ, Նոդ, Սոլոյ, Գերո, Լովրենչիչ, Կլյայնհայսլեր, Գուզմիչ, Յուխաս

Բելգիա - Կուրտուա, Ալդերվեյրելդ, Վերմալեն, Նայնգոլան, Վերտոնգեն, Վիտսել, Դե Բրույնե, լուկակու, Ազար, Մերտենս, Մենյե

Բելգիա-Հունգարիա՝ 4:0

Գոլերը՝ Ալդերվեյրելդ (10), Բատշուայի (78), Ազար (80), Կարասկո (90)

Share |

Լրահոս

Loading...