Միրչա Լուչեսկու. Մխիթարյանի ռեկորդը դեռ երկար ժամանակ անգերազանցելի կլինի

18:38 27.06.2016

Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ով ներկայում գլխավորում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», հիշել է իր նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Մենք տեսել էինք Մխիթարյանին «Փյունիկում», երբ 17 տարեկան էր: Այնուհետև նա հայտնվեց Դոնեցկի «Մելալուրգում», ապա ես միջամտեցի, որ ակումբի նախագահը գնի իրեն: Երկու տարի անընդմեջ Հենրիխը դարձավ առաջնության լավագույն ռմբարկու: Մեկ մրցաշրջանում գոլերով, կարծում եմ, նրա ռեկորդը դեռ երկար անգերազանցելի կմնա»,- ռումինացի մասնագետի խոսքերն է մեջբերել «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ 2012/13 թվականների մրցաշրջանում Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 29 խաղերում խփելով 25 գոլ:

Share |

Լրահոս

Loading...