Հենրիխ Մխիթարյանը` հետխորհրդային տարածաշրջանի ամենաթանկ ֆուտբոլիստ

19:53 02.07.2016

Դորտմունդի «Բորուսիան» վաճառել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» ռեկորդային 42 մլն եվրոյով,- տեղեկացնում է Sueddeutsche Zeitung-ը:

27-ամյա Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածշրջանը ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախկինում այդ տիտղոսը կրում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շեւչենկոն, ով 2006 թվականին իտական «Միլանից» անգլիական «Չելսի» տեղափոխվեց 40 մլն եվրոյի դիմաց:

Այսպիսով, «մեղուները» Մխիթարյանի, պաշտպան Մատս Հումելսի եւ կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տրանսֆերների վաճառքից ստացել է 104 մլն եվրո:

Share |

Լրահոս