Արտետա. Հաստատում եմ, որ մարզչական կարիերա եմ սկսում Գվարդիոլայի շտաբում

16:25 03.07.2016

Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ Միկել Արտետան իր ապագայի վերաբերյալ հայտարարություն է կատարել:

«Կարող եմ հաստատել, որ «Արսենալում» ավարտում եմ ֆուտբոլիստի կարիերաս, որպեսզի «Մանչեսթեր Սիթիում» մարզչական պաշտոն զբաղեցնեմ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Էմիրեյթսում» անցկացրած հիասքանչ 5 տարիների համար:

Այժմ նոր մարտահրավեր եմ ընդունում «Մանչեսթեր Սիթիում»: Սա Խոսեպ Գվարդիոլային հետ աշխատելու անհավանական հնարավորություն է: Անհամբերությամբ սպասում եմ իմ ապագային»,- իր թվիթերյան էջում գրել է կատալոնացին:

Share |

Լրահոս

Loading...