Պեպեն հնարավոր է չխաղա Ուելսի դեմ

15:09 04.07.2016

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն չի մասնակցել հերթական մարզմանը,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
 
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստն ազդրի հետ խնդիրներ ունի, ու նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի՝ Ուելսի դեմ հարցականի տակ է: Պեպեն մասնակցել է Եվրո-2016-ի բոլոր 5 խաղերին:
 
Պորտուգալիա - Ուելս հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին:

 

Share |

Լրահոս

Loading...