Մանչեսթեր Յունայթեդը հայտարարել է Մխիթարյանի տեղափոխության մասին (լուսանկարներ, տեսանյութ)

19:03 06.07.2016

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին:

Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպանը «կարմիր սատանաների» հետ կնքել է 4-ամյա պայմանագիր՝ հետագայում այն եւս 1 տարով երկարաձգելու պայմանով:

Հավելենք, որ Մխիթարյանը «Բորուսիա» էր տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից» 2013 թվականին: Այդ ընթացքում Մխիթարյանը «մեղուների» կազմում մասնակցել է 140 հանդիպման եւ դարձել 41 գոլի հեղինակ:

Բացի այդ, Մխիթարյանը համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, 59 խաղում խփած 19 գնդակով:

Share |

Լրահոս