Պյանիչ. Կկրեմ 5 համարի խաղաշապիկն ի պատիվ Զիդանի

18:50 12.07.2016

«Յուվենտուսը» ներկայացրել է թիմի նորեկ, «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին:

«Ես կկրեմ 5 համարի խաղաշապիկն ի պատիվ Զիդանի: Ֆրանսիացին իմ կուռքն է եւ հանդես է եկել հենց այդ համարով: Այս մարզաշապիկը կկրեմ հպարտությամբ»,- Պյանիչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Հավելենք, որ Իտալիայի ավարտված առաջնությունում Պյանիչը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 10 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...