Առանց պիցցայի ու ֆասթֆուդի. Գվարդիոլան նոր սննդային օրենքներ է սահմանել

13:41 16.07.2016

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան սննդային  նոր օրենքներ է սահմանել թիմի ֆուտբոլիստների համար: Այսուհետ «Էտիհադ» մարզադաշտի հաներձարանում արգելված է պիցա կամ ֆասթֆուդ բերել,- հայտնում է «The Sun»-ը:

Կատալոնացու օրոք նման արգելքներ են կիրառվել նաև «Բարսելոնայում» ու «Բավարիայում»:

Բացի այդ, «քաղաքայինների» ֆուտբոլիստներին արգելվել է տնային խաղերից հետո ընթրել տանը կամ ռեստորանում:  Ընթրիքը կայանալու է «Մանչեսթեր Սիթիի» ստադիոնում:

Share |

Լրահոս

Loading...