Ուիգան - Մանչեսթեր Յունայթեդ. Մխիթարյանի բոլոր նորամուտները

14:27 16.07.2016

Սպասվում է, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր` հուլիսի 16-ին իր նորամուտը կնշի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Ուիգանի» հետ ընկերական խաղում:

Ներկայացնում ենք, թե ինչպես է Հայաստանի հավաքականի առաջատարն իր նորամուտը նշել բոլոր ակումբներում՝ «Փյունիկից» մինչեւ «Բորուսիա»:

«Փյունիկ»

Հայաստանի առաջնությունում Հենրիխն իր առաջին գոլը խփել է 2006 թվականի սեպտեմբերին 19-ին կայացած նորամուտի խաղում՝ գրավելով «Շիրակի» դարպասը (3:1):

«Մետալուրգ» Դոնեցկ

 2009 թվականի հունիսին Մխիթարյանը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ»: Անցկացրած առաջին իսկ խաղում նա երկու գնդակ է խփել «Դոնեցկստալի» դարպասը (7:0): 2009-ի հուլիսի 13-ին նա պաշտոնապես ներկայացվել է որպես ուկրաինական ակումբի ֆուտբոլիստ ու Եվրոպա լիգայի՝ «ՄՏԶ ՌԻՊՈ»-ի հետ նորամուտի խաղում նույնպես դարձել գոլի հեղինակ:

«Շախտյոր» Դոնեցկ

 2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է դոնեցկյան մեկ այլ ակումբ՝ «Շախտյոր»: 11 օր անց նա Միրչա Լուչեսկուի թիմում իր նորամուտն է նշել Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրի՝ «Օբոլոնի» հետ: Այդ խաղում Հենրիխը մեկնարկային կազմում էր ու դաշտում անցկացրել է 62 րոպե՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով: 

«Բորուսիա» Դորտմունդ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 2013 թվականի հուլիսի 8-ին տեղափոխվել է «Բորուսիա»՝ դորտմունդցիների համար ռեկորդային 27.5 մլն եվրո գումարով:

Շվեյցարական «Բազելի» հետ Հենրիխը գոլային փոխանցում է կատարել Մարկո Ռոյսին, այնուհետեւ աչքի է ընկել իր գոլով: Պաշտոնական հանդիպումներում Մխիթարյանն առաջին գոլերը խփել է Բրաունշվայգի «Այնտրախտի» հետ խաղում՝ ձեւակերպելով դուբլ:

Share |

Լրահոս