Մանչեսթեր Յունայթեդը խոշոր հաշվով պարտվեց Բորուսիային. Մխիթարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

18:02 22.07.2016

Չինաստանի Շանհայ քաղաքում կայացավ International Champions Cup-ի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորուսիա Դորտմունդ» մրցավեճը:

Առաջին կեսում «Բորուսիան» 2 գնդակ ուղարկեց Ժոզե Մուորինյոյի դարպասը: 20--րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո աչքի է ընկել Գոնսալո Կաստրոն, իսկ 36-րդ րոպեին Պյեր Էմերիկ Օբամեյանգը հստակորեն իրացրել է 11 մետրանոց հարվածը: 

Երկրորդ կեսի սկսզբում դորտմունդցիներն երրորդ գնդակը խփեցին: Ուսման Դեմբելեն անհատական անցում ձեռնարկեց, շրջանցեց մի քանի պաշտպանների և դիպուկ հարվածով գրավեց դարպասը (0:3):

59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյան կրճատեց հաշվի տարբերությունը` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփլով իր առաջին գոլը: Դարպասը գրավելու գորխում հայ ֆուտբոլիստին մեծապես օգնեց Խուան Մատան, ով Հենրիխին միայնակ դուրս բերեց անպաշտպան դարպասի դիմաց: 

66-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինեց: Նրա փոխարեն խաղադաշտ մտավ Պեդի Մակնեիրը:

86-րդ րոպեին Գոնսալո Կաստրոն տուգանային հրապարակի մատույցներից կատարած գեղեցիկ հարվածով դարձավ տպավորիչ գոլի հեղինակ և հաշիվը դարձրեց խոշոր` 4:1:

Թիմերը խաղը սկսել են հետևյալ մեկնարկային կազմերով.

«Մանչեսթեր Յունայթեդ» - Սեմ Ջոնսթոն, Անտոնիո Վալենսիա (ա), Էրիկ Բայի, Ֆիլ Ջոնս, Լյուկ Շոու, Դեյլի Բլինդ, Անդեր Էրերա, Խուան Մատա,Հենրիխ Մխիթարյան, Մեմֆիս Դեպայ, Ջեսի Լինգարդ:

«Բորուսիա» – Ռոման Վայդենֆելեր, Սվեն Բենդեր, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մարսել Շմելցեր (ա), Ֆելիքս Պասլակ, Սեբաստիան Ռոդե, Սինձի Կագավա, Գոնսալո Կաստրո, Ուսման Դեմբելե, Պյեր Էմերիկ Օբամեյանգ, Ադրիան Ռամոս:

 

Share |

Լրահոս