Գվարդիոլա. Իհարկե, վաղը կսեղմեմ Մոուրինյոյի ձեռքը. մենք քաղաքակիրթ մարդիկ ենք

13:08 24.07.2016

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է առաջիկա դիմակայության մասին:

«Կսեղմե՞մ Մոուրինյոյի ձեռքը: Իհարկե, մենք բարեկիթ մարդիկ ենք: Ինչո՞ւ նա չպետք է իմ ձեռքը սեղմի: Դրա համար պատճառ չկա: Նա ցանկանում է հաղթել, ես նույնպես. միայն այդքանը: Դա ընդամենը ստուգողական հանդիպում է:

Մենք խաղադաշտը դեռ չենք տեսել, բայց տեղեկություն ունենք անձրևի մասին: Այնպես որ խոտածածկը կարող է այդքան էլ լավ վիճակում չլինի: Ստիպված ենք հարմարվել:

Սա մեր երկրորդ խաղն է: Պետք է առաջ շարժվենք: Ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստները վնասվածքներ չստանան»,- կատալոնացի մասնագետի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:

«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա վաղը` հուլիսի 25-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:

Share |

Լրահոս

Loading...