Տիտո Ռամալյոն Բանանցի նորեկների մասին

17:13 26.07.2016

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել թիմի նորեկներ Վարդգես Սաթումյանի, Արթուր Ավագյանի, Հենրի Ավագյանի և Հայկ Ոսկանյանի մասին.

«Վարդգես Սաթումյանը ֆուտբոլիստ է, որը գոլերով և վերջին փոխանցումներով կուժեղացնի թիմի հարձակման գիծը: Կարծում եմ ՝ Լաերսիոյի, Ացամազ Բուրաևի, Զավեն Բադոյանի, Վարդգես Սաթումյանի, Վահագն Այվազյանի և Վալտեր Պողոսյանի համատեղ աշխատանքի շնորհիվ մեր թիմը հարձակողական մեծ ներուժ կունենա:

Արթուր Ավագյանը ձախ եզրային ֆուտբոլիստ է: Մենք ամրացնելու կարիք ունենք ինչպես ձախ, այնպես էլ աջ եզրը: Տեսնենք, թե արդյոք նա կկարողանա խաղալ նաև աջ եզրում: Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է և կարող է խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ կիսսապաշտանությունում: Բացի այդ նա շատ փորձառու է:

Հենրի Ավագյանը երիտասարդ և հեռանկարային խաղացող է: Նրան բազմիցս տեսել ենք «Միկա-2»-ի կազմում խաղալիս: Հենրին հրավիրվել է նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական և կարծում ենք, որ նա մեծ ներուժ ունի: Կարծում եմ «Բանանցի» ապագայի համար լավ ձեռքբերում է:

Հայկ Ոսկանյանը նույնպես երիտասարդ ֆուտբոլիստ է և նախորդ մրցաշրջանում խաղացել է «Միկայում»: Պետք է աճի և իր խաղային որոշ ասպեկտների վրա աշխատի: Այս ամիսներին կաշխատենք նրա հետ մեր մարզումների ժամանակ:

Բոլոր ֆուտբոլիստներն էլ կարող են օգնել մեզ և ուժեղացնել «Բանանցը»»,- ասել է իսպանացի մասնագետը:

 

Share |

Լրահոս

Loading...