Բարսելոնայի պաշտպանը հուլիսի 30-ին բուժզննում կանցնի Վալենսիայում

11:10 30.07.2016

Իսպանական «Վալենսիան» կատալոնական «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել է պաշտպան Մարտին Մոնտոյայի տրանսֆերը,- տեղեկացնում է Sport.es-ը:
 
Հուլիսի 30-ին իսպանացի ֆուտբոլիստը «չղջիկների» համար բուժզննում կանցնի ու կստորագրի չորս տարվա պայմանագիր:
Հաղորդվում է, որ պաշտպանը «Վալենսիա» կտեղափոխվի անվճար՝ չնայած «Բարսելոնայի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին:
 
Մոնտոյան նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Միլանի «Ինտերում» ու «Բետիսում»:

 

Share |

Լրահոս

Loading...