Վահան Մխիթարյան. Երևի հիմա չեմ էլ զգում, թե ինչ տվեց Օլիմպիադայում ելույթ ունենալը

23:10 11.08.2016

Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի շրջանակում այսօր ելույթ ունեցավ լողորդ Վահան Մխիթարյանը: 
 
Մխիթարյանն ազատ ոճի 50 մետր մրցատարածությունը հաղթահարեց 23.50 վայրկանում՝ 85 լողորդների մեջ զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը:
 
31-րդ ամառային Օլիմպիադայում Հայաստանի դրոշակակիրն armsport.am-ի հետ զրույցում խոսեց ելույթի և տպավորությունների մասին.
 
«Մեծ փորձ ստացա: Շատ բաներ տվեց Օլիմպիադայում ելույթ ունենալը. երևի հիմա չեմ էլ զգում, թե ինչ տվեց այս ամենը:
 
Ավելի լավ արդյունք էի սպասում ինձնից. չգիտեմ, թե որն է վատ լողալու հիմնական պատճառը: Պետք է մտածել, քննարկել և առաջ շարժվել:
 
Ուզում եմ շնորհակալություն հայտնել լողավազանում ինձ երկրպագողներին, շնորհակալ եմ բոլորին, ովքեր հեռաստացույցով, համացանցով հետևում էին իմ ելույթին և այդկերպ օգնում էին ինձ»:
Share |

Լրահոս

Loading...