ԱՊԼ. Մանչեսթեր Սիթին խաղավերջում հաղթանակ կորզեց (տեսանյութ)

22:33 13.08.2016

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի այսօր անցկացվելիք հանդիպումներից վերջինը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Սիթինն» 2:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»:

«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի պաշտոնական նորամուտի խաղում հաշիվը բացվեց 4-րդ րոպեին: Ռահիմ Ստելինգի վաստակած 11 մետրանոց հարվածը հստակորեն իրացրեց Սերխիո Ագուերոն:

71-րդ րոպեին Դևիդ Մոյեսի թիմը կարճ փոխանցումներով գեղեցիկ գրոհ ձեռնարկեց, որը եզրափակեց Ջերմեյն Դեֆոն:

«Մանչեսթեր Սիթին» կարողացավ հաղթանակ կորզել միայն 87-րդ րոպեն, երբ Խեսուս Նավասի փոխանցում հետո ինքնագոլի հեղինակ դարձավ օրերս «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված պաշտպան Փեդի Մակնեյրը:

Պրեմիեր լիգայում այսօր կայացած մյուս խաղերի արդյունքերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share |

Լրահոս

Loading...