Բոատենգը` լրագրողների վարկածով Գերմանիայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

15:56 14.08.2016

«Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը լրագրողների կողմից ճանաչվել է 2015/16 մրցաշրջանի Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ: 27-ամյա խաղացողը վաստակել է 674 հնարավոր միավորից 163 միավոր: Երկրորդ ու երրորդ տեղերն են զբաղեցրել Բունդեսլիգայի չեմպիոնների հարձակվողներ Թոմաս Մյուլերն (95) ու Ռոբերտ Լևանդովսկին (90),- հայտնում է մյունխենցիների պաշտոնական կայքը:

Բոատենգը 1997 թվականից հետո, երբ լավագույնն էր ճանաչվել Յուրգեն Կոլերը, դարձավ առաջին պաշտպանը, որը ստանում է այդ մրցանակը:

Տարվա մարզիչ է ճանաչվել Դիրկ Շուստերը (256 միավոր), որը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր «Դարմշտադը», իսկ այժմ ստանձնել է «Աուգսբուրգի» ղեկը: Լավագույն եռյակում են հայտնվել նաև Թոմաս Տուխելը («Բորուսիա» Դ., 134) և Խոսեպ Գվարդիոլան (նախորդ մրցաշրջանում «Բավարիա», 54):

Share |

Լրահոս

Loading...