NHL-ի Արեւմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի հինգերորդ խաղում «Դալլաս Սթարսը» հաղթանակ տարավ «Վեգասի Գոլդեն Նայթսի» նկատմամբ: Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ի գիշերը (Երևանի ժամանակով) և ավարտվեց 3:2 հաշվով ՝ հօգուտ Դալլասի:
Ջեյմի Բենն ու Յոել Կիվիրանտան հիմնական ժամանակում աչքի ընկան հաղթողների կազմում, իսկ Չանդլեր Սթիվենսոնը և Ռեյլի Սմիթը՝ պարտվողների: Ավելացված ժամանակում հաղթական գոլը խփեց ռուս հարձակվող Դենիս Գուրյանովը:
«Դալլասը» հաղթեց ընդհանուր դիմակայությունում 4-1 հաշվով՝ դուրս գալով Սթենլիի գավաթի եզրափակիչ: Նրանց մրցակիցը կլինի «Թամպա Բեյ» -«ՆՅ Այլենդերս» զույգի հաղթողը (3-1 ընդհանուր դիմակայության հաշիվը):
Նշենք, որ վերջին անգամ «Դալլասը» Սթենլիի գավաթի եզրափակիչ էր դուրս եկել 2000 թվականին։