Զիդան. Գլուխս ցավում է, երբ Ռեալի մեկնարկային կազմն եմ ընտրում

15:45 22.08.2016

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Պրիմերայի առաջին տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ հաղթանակը (3:0):

«Գիտեինք, որ մեզ բարդ արտագնա հանդիպում է սպասում, բայց հենց սկզբից լավ էին խաղում: Կարևոր է մրցաշրջանը լավ սկսել: Ամեն ինչից գոհ եմ. յուրաքանչյուր խաղացող առավելագույն ջանքերը ներդրեց: Մենք միասին էինք հարձակվում ու պաշտպանվում:

Գլուխս ցավում է, երբ ընտրում եմ «Ռեալի» մեկնարկային կազմը: Ասենսիոն առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկավ և լավ խաղաց: Նույնկերպ հանդես եկան նաև Իսկոն ու Խամեսը, որոնք փոխարինման էին մտել:  Բացի այդ, ուրախ եմ Բեյլի համար: Ֆիզիկապես նա դեռ մյուս ֆուտբոլիստների մակարդակին չի հասել, բայց տեսանք, թե նա ինչպես խաղաց: Գարեթի համար այս տարին կարևոր է լինելու»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Football Espana.net-ը:

Share |

Լրահոս

Loading...