Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 2-0 հաշվով մրցակցի դաշտում առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։
Երկրորդ գոլը հեղինակեց Աշրաֆ Հակիմին, որը օգտվեց Ջեյդոն Սանչոյի կատարած փոխանցումից։ Այսպիսով, Սանչոն 16-րդ գոլային փոխանցումն է կատարել Բունդեսլիգայի այս մրցաշրջանում։ Անգլիացի ֆուտբոլիստը նաև 14 գոլ է խփել։
Bleacher Report-ի փոխանցմամբ՝ Սանչոն այս մրցաշրջանում Բունդեսլիգայի առաջին ֆուտբոլիստն է, ով ուղիղ մասնակցություն է ունեցել իր թիմի 30 գոլերում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դորտմունդի «Բորուսիան» մտադիր չէ վաճառել Սանչոյին այս ամռանը։