Վալդանո. Գվարդիոլան մեր օրերի ամենալիարժեք մարզիչն է

20:55 23.08.2016

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզական տնօրեն Խորխե Վալդանոն գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հասցեին:

«Գվարդիոլան մեր օրերի ամենալիարժեք մարզիչն է: Նա կարող է խաղի բարձր մակարդակ ապահովել՝ չդիմելով պաշտպանողական ֆուտբոլի: Բայց դրա հետ մեկտեղ նրա թիմերը շատ քիչ գոլեր են բաց թողնում:

Ոմանք նրան մեղադրեցին «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգան չհաղթելու մեջ, բայց չի կարելի անմարդկային բաներ պահանջել: Նա առանց դրա էլ շատ բաների է հասել: Գվարդիոլան  մարտահրավեր է նետում յուրաքանչյուր ոճին ու մշակույթին, ինչը կողքից ոչ միշտ է գնահատվում»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում abola.pt-ն:

Share |

Լրահոս

Loading...