Վաղը երկու ֆուտբոլիստներ բուժզննում կանցնեն Արսենալում

00:32 26.08.2016

«Արսենալը» «Վալենսիայի» հետ պայմանավորվել է պաշտպան Շկոդրան Մուստաֆիի տրանսֆերի հարցում:

Գործարքը կազմելու է 35-40 միլիոն եվրո: Վաղը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի լոնդոնցիների համար:

Բացի այդ, «զինագործները» կհամալրեն նաև հարձակման գիծը: «Դեպորտիվոյի» հարձակվող Լուկաս Պերեսը կարիերան կշարունակի «Արսենալում»: Անգլիական ակումբը գալիսիացիներին կվճարի 20 միլիոն եվրո: Դա կկատարվի բանկային մեկ փոխանցմամբ:

Պրիմերայի նախորդ առաջնությունում 17 գոլ խփած իսպանացին նույնպես վաղը բուժզննման կենթարկվի:

Աղբյուր` Goal.com
Share |

Լրահոս

Loading...