Բարսելոնայի դժվարին հաղթանակը Բիլբայոում (տեսանյութ)

00:17 29.08.2016

Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» արտագան հանդիպում է անցկացրել Բիլբաոյի «Ատլետիկի» հետ և հաղթել 1:0 հաշվով:

Միակ գնդակը 21-րդ րոպեին Արդա Թուրանի փոխանցումից հետո գլխի հարվածով խփել է Իվան Ռակիտիչը:

Դրանից հետո երկու թիմերն էլ գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ են ունեցել, հատկապես կատալոնացիները, սակայն այդպես էլ դարպասի նոր գրավումներ չեն արձանագրվել:

Այդ հաղթանակի շնորհիվ «կապտանռնագույնները» վաստակեցին 6 միավոր և հավասարվեցին Մադրիդի «Ռեալին»:

 

 

Share |

Լրահոս

Loading...