Ռոյ Քին. Յուրահատուկը Գվարդիոլան է

16:02 15.09.2016

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը բարձր է գնահատում «Մանչեսթեր Սիթիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխաքը:

Գվարդիոլայի գլխավորությամբ «Քաղաքայինները» հաղթանակ են տոնել Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնության մեկնարկային 4 խաղերում եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում:

«Մանչեսթերում այժմ կա երկու մարզիչ: Մոուրինյուն կարծում է, որ ինքը յուրահատուկ է, սակայն ես յուրահատուկ եմ համարում Գվարդիոլային:

Մենք նախկինում տեսել ենք թե ինչպես է «Մանչեսթեր Սիթին» հաջող սկսում մրցաշրջանը եւ հետո կամաց-կամաց զիջում իր դիրքերը: Չեմ կարծում, թե նույնը կրկնվի նոր մարզչի գլխավորությամբ», - Քինի խոսքն է մեջբերել Goal.com-ը:

Share |

Լրահոս

Loading...