Մանչեսթեր Սիթին երկարաձգել է թիմի կիսապաշտպանի հետ պայմանագիրը

21:59 26.09.2016

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Բրաիմ Դիասի հետ, հայտնում  է ակումբի պաշտոնական կայքը:

17-ամյա իսպանացի ֆուտբոլիստը «Քաղաքայինների» կազմն էր համալրել 2015 թվականին, երբ տեղափոխվել էր «Մալագայից»:

Թիմի հիմնական կազմում իր նորամուտը Դիասը նշել է Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության՝ «Սուոնսի» սիթիի հետ խաղում: Ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է 3 տարով:  

Share |

Լրահոս

Loading...