Բրազիլիայում կայացել է 2022 մրցաշրջանի Ֆորմուլա 1-ի 21-րդ փուլը։ Առաջին տեղը գրավել է Mercedes-ի վարորդ Ջորջ Ռասելը, որը կարիերայում առաջին անգամ էր հաղթում մրցավազքը։
Երկրորդ տեղում հայտնվել է կրկին Mercedes-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, ինչը թույլ տվեց նրա թիմին առաջին դուբլը նվաճել 2022 թվականին։
Սան Պաուլուում մրցանակակիրների եռյակը եզրափակեց Ferrari-ի վարորդ Կառլոս Սայնսը։
Red Bull-ի վարորդ Մաքս Ֆերստապենը, որը ժամանակից շուտ չեմպիոն էր դարձել, մրցավազքն ավարտեց 6-րդ տեղում։
2022 մրցաշրջանի վերջին փուլը կկայանա նոյեմբերի 18-20-ը Աբու-Դաբիի «Յաս Մարինա» մայրուղում։