Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրում կայացավ միլանյան դերբին․ «Ինտերն» ընդունել էր «Միլանին» և հաղթեց 5-1 հաշվով։
Ըստ WhoScord-ի՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։
34-ամյա ֆուտբոլիստը դարձավ հանդիպման գլխավոր հերոսը՝ երկու անգամ գրավելով «Միլանի» դարպասն ու դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ։
Հայ ֆուտբոլիստը WhoScord-ի կողմից ստացել է այս խաղում ամենաբարձր գնահատականը՝ 9,5։