Ուրարտուն պարտվեց լավ խաղով

21:07 06.10.2016

Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի առաջնությունում Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբն իր առաջին հանդիպումն անցկացրեց:

Նորակազմ թիմի նորամուտը շատ մոտ էր հաջող լինելուն: «Ուրարտուն» «Դինամո» մարզահամալիրում հյուրընկալել էր «Ռյազանին», որին պարտվեց օվերթայմում: Խաղի հիմնական վերահսկումը «Ուրարտուինն» էր, սակայն վերջնամասն ամեն ինչ փոխեց:

Հայկական թիմի բասկետբոլիստները հաջող սկսեցին հանդիպումը՝ չնայած 1-ին քառորդում պարտվեցին 20:22 հաշվով:

2-րդ քառորդում «Ուրարտուն» բացահայտ առավելություն ունեցավ՝ մրցակցին հաղթելով 20:12 հաշվով: 3-րդ քառորդում գրեթե հավասար խաղ էր. «Ռյազանն» առջևեց 23:21 հաշվով:

Վերջին քառորդը շատ համառ և լարված ստացվեց. մինչև հասարակածը «Ռյազանն» առջևում էր հաշվի մեջ, սակայն Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը կարողացավ որոշակիորեն հավասարեցնել խաղը: Հանդիպումը գերլարված էր մինչև բառացիորեն վերջին վայրկյանները. նախ չեզոքացվեց մրցակից 5 միավորի տարբերությունը, ապա Թերի Սմիթի 3-միավորանոց նետումն առաջ մղեց հաշվի մեջ: Մրցակիցը 4,8 վայրկան առաջ հավասարեցրեց հաշիվը... 82:82: 

Թիմերը օվերթայմ գնացին: 5 րոպեներին պայքարը նույնպես չափազանց համառ էր. «Ռյազանը» կարողացավ հաղթել 11:7 հաշվով. ընդհանուր հաշիվը՝ 89:93:

«Դինամո» խաղահրապարակում տրիբունաները գրեթե լեփ լեցուն էին. երկրպագուները մեծ աջակցություն ցուցաբերեցին հայկական թիմին:

Հոկտեմբերի 9-ին «Ուրարտուն» հյուրընկալելու է «Սամարային»:

Share |

Լրահոս