«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը լքել է Անգլիայի հավաքականը՝ գլխավոր մարզչի օգնական Սթիվ Հոլանդի հետ կոնֆլիկտի պատճառով, հայտնում է Daily Star-ը։
Ըստ աղբյուրի՝ Ուայթի և Հոլանդի միջև կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ պաշտպանը եկել է թիմի հանդիպմանը ԱՄՆ-ի հավաքականի հետ խմբային փուլի խաղից առաջ (0:0)՝ չիմանալով իր անձնական վիճակագրության մասին կարևոր տվյալներ և տեղեկություն չունենալով մրցակցի մասին։
Նշվում է նաև, որ Ուայթը դժգոհ է եղել «Ալ Վակրա» մարզադաշտի մարզաբազայից և խնդիրներ է ունեցել թիմակիցների հետ շփվելու հարցում:
Ավելի վաղ Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը անձնական պատճառներով լքել է ազգային թիմը և մինչև մրցաշարի ավարտը չի վերադառնա թիմ։