Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, MMA-ում հանդես եկող Միհրան Հարությունյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
«Դեմ առ դեմ` Պոլ Պոգբայի հետ»,- գրել է Միհրան Հարությունյանը`հրապարակելով գրեթե 3 տարվա վաղեմության լուսանկարներ:
Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնում, երբ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: