«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան պատմել է թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի ու Ջենգիզ Ունդերի ապաքինման պրոցեսների մասին:
«Մխիթարյանը վերականգնվում է, բայց դա դանդաղ պրոցես է, և մենք պետք է մի փոքր սպասենք:
Ունդերը պատրաստ է և վերջին օրերին արդեն մարզվում է թիմի հետ: Բայց առայժմ չի կարող մեկնարկային կազմում լինել:
Ցավոք, հիմա ոչ ոք հանգստանալու հնարավորություն չունի: Ես չեմ մտածում շատ մեծ փոփոխությունների մասին, քանի որ լավ խաղ ենք ունեցել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ու «Միլանի» դեմ», — «Ուդինեզեի» հետ խաղին ընդառաջ Ֆոնսեկայի մամուլի ասուլիսից մեջբերել է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 10-րդ տուրում «Ռոման» մրցակցին սեփական հարկի տակ կընդունի հոկտեմբերի 31-ին: