Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի իրանական «Փեյքան» ակումբում:
Varzesh3.com-ը գրում է, որ Հայաստանի հավաքականի և «Ուրարտուի» դարպասապահը արդեն բուժզննում է անցել Թեհրանը ներկայացնող թիմի համար:
Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Հայրապետյանը «Ուրարտուի» դարպասը պաշտպանել է 9 խաղերում՝ 3 անգամ անառիկ պահելով սեփական դարպասը:
Իրանի ընթացիկ առաջնության առաջին հատվածից հետո 16 թիմերի պայքարում «Փեյքանը» 14-րդ հորիզոնականում է: Այդ թիմում նախկինում հանդես է եկել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը: