Մանչեսթեր Սիթիին հետաքրքրել է Աթլետիկոյի կիսապաշտպանը

10:57 15.12.2016

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեի ծառայություններով,- տեղեկացնում է «Marca»-ն:

Իսպանացի մասնագետը համարում է, որ թիմի կիսապաշտպանության գիծն ուժեղացման կարիք ունի: Դրա հետ կապված նա հետևում է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի խաղին:

Ամռանը Գվարդիոլան փորձել է ձեռք բերել Կոկեին, սակայն դա նրան չի հաջողվել: Մադրիդցիների հետ կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը, իսկ նրա հրաժարագինը կազմում է 150 մլն եվրո:

Share |

Լրահոս

Loading...