Արթուր Աբրահամը մասնակցել է Պոդոլսկու կազմակերպած բարեգործական խաղին (լուսանկար)

11:21 09.01.2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկու կազմակերպած բարեգործական հանդիպմանը:

Այն կայացել է գերմանական Գումերսբախում: Հանդիպման հասույթը կփոխանցվի ֆուտբոլիստի բարեգործական հիմնադրամին:

Խաղին մասնակցել են նաև «Վերդերի» նախկին հարձակվող Աիլթոնը, ինչպես նաև Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին` Միկը:

Share |

Լրահոս