Կրիշտիանու Ռոնալդուն՝ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ

22:51 09.01.2017

Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի 2016 թվականի պարգևատրման արարողությունը:

Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը:

Այդ անվանակարգում հաղթող ճանաչվեց Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Մրցանակը ֆուտբոլիստին հանձնեց ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:

2016 թվականին Ռոնալդուն «Ռեալի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը և Պորտուգալիայի ընտրանու հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ տվյալ անվանակարգի հավակնորդների թվում էին կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին և Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:

Share |

Լրահոս