Գործակալ. Խեսեն ապագա չի տեսնում ՊՍԺ-ում

19:24 09.01.2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսի գործակալ Արմանդո Ուֆարտեն հայտարարել է, որ իր հաճախորդը չի պատրաստվում մնալ փարիզյան ակումբում:

«Դեռ ոչինչ որոշված չէ, սակայն մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը երկար ժամանակ կա: Մի բան գիտեմ, որ Խեսեն չի տեսնում իր ապագան ՊՍԺ-ում:

Նա սպասում է լավագույն առաջարկին: Նա նպատակասլաց է և ցանկանում է առաջադիմել: Այժմ մենք ցանկանում ենք հասկանալ ՊՍԺ-ի դիրքորոշումը»,- գործակալի խոսքն է մեջբերում Canarias7-ը:

Share |

Լրահոս