Լուիս Էնրիկեն Ռակիտիչի տեղափոխության մասին. Տեղեկությունների միայն 25 %-ն է ճիշտ

21:14 09.01.2017

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ:

Ավելի վաղ խորվաթական լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, թե կիսապաշտպանը հետաքրքրել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:

«Ոչինչ չեմ կարող անել այն տեղեկության հետ, որն արդեն տարածվել է: Ամեն դեպքում պետք է իմանալ, որ տեղեկության միայն 25 %-ն է ճշգրիտ»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ լրանում է 2019 թվականին:

Share |

Լրահոս