Ռոնալդու. Երբեք չեմ մոռանա 2016 թվականը (լուսանկար)

23:02 09.01.2017

Ցյուրիխում ավարտված ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունում տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում հաղթող ճանաչվեց Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Վերջինս մրցանակը ստանալուց հետո ասել է հետևյալը.

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, մրցակիցներիս, ընտանիքիս և իմ թիմին: Կասկածներ կային, սակայն տիտղոսները, որոնք մենք նվաճեցին, խոսում են իմ փոխարեն:

Երբեք չեմ մոռանա 2016 թվականը: Շնորհակալություն բոլորին, ովքեր քվեարկեցին իմ օգտին: Շնորհակալություն մեդիային, որ գրում է իմ մասին: Շնորհակալություն բոլրին ևս մեկ անգամ»,- նշել է Ռոնալդուն:

Share |

Լրահոս