Արարատը վերադարձել է արձակուրդից

19:32 10.01.2017

Ամանորյա տոների հետ կապված կարճատև դադարից հետո «Արարատն» Արկադի Անդրիասյանի գլխավորությամբ վերսկսել է մարզումները Ձորաղբյուրի մարզաբազայում` նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզումային առաջին իսկ օրը թիմը հավաքվել է ամբողջ կազմով:

Մարզմանը մասնակցել են նաև մի քանի պոտենցիալ նորեկներ:

Առաջիկայում «Արարատը» նաև ստուգողական հանդիպումներ կանցկացնի, որոնցից առաջինն, ամենայն հավանականությամբ, կկայանա հունվարի 27-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Մրցակիցը «Փյունիկն» է:

Share |

Լրահոս