Արսենալը պայմանագիր է կնքել 7-րդ դիվիզիոնի ֆուտբոլիստի հետ

17:13 10.01.2017

Լոնդոնի «Արսենալը» պայմանագիր է կնքել անգլիական 7-րդ դիվիզիոնի «Էդնեսֆորդ Թաուն» ակումբի երիտասարդ պաշտպան Կոեն Բրեմելի հետ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

20-ամյա ֆուտբոլիստը տպավորել է «զինագործների» մարզչական շտաբը:

Առաջիկայում Բրեմելը կմիանա «Արսենալի» երիտասարդական թիմին:

Share |

Լրահոս