Իբրահիմովիչն իրեն անվանել է Շվեդիայի հաջորդ թագավոր (ֆոտո)

10:55 10.01.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է «փորձել» Շվեդիայի թագավորի դերը:

Instagram-ի իր էջում Զլատանը տեղադրել է լուսանկար, որում նա պատկերված է թագավորական համազգեստով: «Կառլ 17 Գուստավ»,- այդպիսի նկարագրություն է գրել Իբրահիմովիչը:

Շվեդիայի թագավորն է 70-ամյա Կառլ 16 Գուստավը, ովը թագադրվել է 1973 թվականին: Նրանից հետո գահը ժառանգելու է նրա աղջիկը` Վիկտորիան:

Share |

Լրահոս