Խորեն Հովհաննիսյանը դարձավ 62 տարեկան

18:14 10.01.2017

Այսօր՝ հունվարի 10-ին իր ծննդյան 62-րդ տարեդարձն է նշում հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը համարվում է Հայաստանի՝ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը:

 ԽՍՀՄ հավաքականում Խորեն Հովհաննիսյանը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ, մասնակցել է Աշխարհի 1982 թվականի առաջնությունը, դարձել է 1980 թվականի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր:

Հովհաննիսյանը 1996-1997 թվականներին գլխավորել է Հայաստանի հավաքականը: 

Share |

Լրահոս