ՄՅՈւ-ն պատրաստ է 47 մլն ֆունտ առաջարկել Մանոլասի համար

11:25 10.01.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է ուժեղացնել պաշտպանության գիծը` ձեռք բերելով իտալական «Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասին:

25-ամյա ֆուտբոլիստի համար մանչեսթերցիները պատրաստ են վճարել 47.6 մլն ֆունտ ստերլինգ,- տեղեկացնում է «The Sun»-ը:

Մանոլասը «Ռոմա» է տեղափոխվել 2014 թվականին հունական «Օլիմպիակոսից»:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 16 խաղում նա խփել է մեկ գոլ և կատարել արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս