Մարադոնա. Հիասթափված եմ Մեսսիից

10:32 10.01.2017

Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայում» հանդես եկող իր հայրենակից Լիոնել Մեսսիի բացակայությունը ՖԻՖԱ-ի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնելու արարողությանը:

Մրցանակը բաժին է հասել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Մեսսին հավակնորդների եռյակում էր և զբաղեցրել է երկրորդ տեղը` առաջ անցնելով ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանից:

«Հիասթափված եմ Մեսսիից: Հեռուստացույցի առաջ նստած չի կարելի ոչնչի դեմ պայքարել: Չգիտեմ, թե ինչու «Բարսելոնայի» ներկայացուցիչները ներկա չեն եղել այդքան կարևոր մրցանակների հանձնմանը:

Կարծում եմ, որ, ժամանելով Ցյուրիխ, Մեսսին կարող էր ավելի լավ պայքարել, քան Բարսելոնում»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է «TVE»-ն:

Share |

Լրահոս