Պաշտոնական. Էդեգորը տեղափոխվելու է Հոլանդիա

12:11 10.01.2017

Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարիերան շարունակելու է հոլանդական «Հերենվենում»,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Արքայական ակումբի» հետ համաձայնություն է եղել 18-ամյա ֆուտբոլիստի վարձակալության մասին: Այսօր կկայանա մամուլի ասուլիս, որի ժամանակ Էդեգորը կներակայցվի որպես «Հերենվենի» ֆուտբոլիստ:

Ընթացիկ մրցաշրջանում Էդեգորը չի մասնակցել «Ռեալի» հիմնական թիմի ոչ մի հանդիպման:

Share |

Լրահոս