Մոուրինյուն, Վենգերը և Կոնտեն ոչ մի ձայն չեն ստացել տարվա լավագույն մարզչի քվեարկությունում

13:01 10.01.2017

Ժոզե Մոուրինյուն, Արսեն Վենգերը և Անտոնիո Կոնտեն, ովքեր գլխավորում են համապատասխանաբար «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Չելսին», ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի քվեարկությունում ոչ մի ձայն չեն ստացել,- տեղեկացնում է Goal.com-ը:

Քվեարկությունը կատարվել է հավաքականների ավագների, գլխավոր մարզիչների, լրագրողների և երկրպագուների շրջանում:

Տարվա լավագույն մարզիչ էր ճանաչվել Կլաուդիո Ռանիերին («Լեսթեր», 22.6 տոկոս)` առաջ անցնելով Զինեդին Զիդանից («Ռեալ, 16.56 տոկոս) և Ֆերնանդու Սանտուշից (Պորտուգալիայի հավաքական, 16.24 տոկոս):

Share |

Լրահոս