Մոուրինյուին հետաքրքրել է Բորուսիայի նախկին կիսապաշտպանը

17:06 10.01.2017

Միլանի «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը, կարող է տեղափոխվել Անգլիայի առաջնություն:

Ինչպես տեղեկացնում է «Calciomercato»-ն, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով ցանկանում է այդ տրանսֆերն իրականացնել արդեն ձմռանը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 18 խաղում Պերիշիչը խփել է 6 գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս